Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Արա Հարությունյանը՝ ԼՂՀ վարչապետ

Արա Հարությունյանը՝ ԼՂՀ վարչապետ
14.09.2012 | 17:24

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը միաձայն հավանության է տվել վարչապետի պաշտոնում Արա Հարությունյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունն առաջարկել էր նախագահ Բակո Սահակյանը: Փակ գաղտնի քվեարկությամբ 30 պատգամավորն էլ կողմ են եղել Հարությունյանի թեկնածությանը: Փաստորեն, ԼՂՀ այս վարչապետը երկրորդ անգամ է կառավարության ղեկը ստանձնում: Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը 2007-ից ԼՂՀ-ի վարչապետն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ